Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Յոթ տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում

Յոթ տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում
26.09.2025 | 13:27

Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ.

- որ իմ դիմումը Լևոն Տեր-Պետրոսյսանին ընդամենը ձեռառնոցի էր իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հախուռն և խուճապահար գրառումների նկատմանբ` երգիծանք, սարկազմ (այ չգիտեմ, էս բառը գիտեն, թե չէ)` ծաղր, հեգնանք: Այ դրա համար էլ միջազգային ասպարեզում իրեն լավ ձեռ են առնում, ինքն էլ չի հասկանում: Իսկ եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, ձեր տգետը կարող ա 5 րոպե էլ չդիմանար, որովհետև նա չի տիրապետում ոչ արցախյան խնդրի հետ կապված փաստաթղթերին, ոչ էլ աշխարհաքաղաքական նրբություններին:

- Որ 1993 թվականի ելույթում Տեր-Պետրոսյանը խոսում էր միջպետական համաձայնագրերով ստացած օգնության և աղետալի տարածքային կորուստներով հատուցած Ադրբեջանի մասին:

Ես նորից եմ պնդում, որ սրանց կրթությունը ձեռք է բերվում մեր երկրի ճակատագրի համար շատ ծանր գնով, բայց ավելի մեծ խնդիրն այն է, որ 7 տարի լինելով երկրի ղեկին` սրանք մնացել են առաջին դասարանում: Ի դեպ, սա խոստովանել է անձամբ Նիկոլը վերջերս կառավարության նիստի ժամանակ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ